Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Ենթադրյալ ՉԹՕ-ն իրականում ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել»

 «Ենթադրյալ ՉԹՕ-ն իրականում ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել»
08.06.2012 | 07:02

Անհանգստություն, զարմանք, նաև հիացում առաջացրած ենթադրյալ ՉԹՕ-ն, ինչպես տեղեկացնում է Արեգ Միքայելյանը, իրականում ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել:
Անսովոր լուսարձակումը երևացել է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում` Ադրբեջանում, Վրաստանում նաև Սիրիայում, Վենետիկում, Իսրայելում:
«Ամեն դեպքում, տարօրինակ է, որպես կանոն Հայաստանից չէին դիտվում այդպիսի փորձարկումները, գուցե ինչ-որ բան այն չի եղել, հրթիռն ուղղությունը փոխել է»,-ասաց աստղագետը:
Հարցին, թե ինչու Բյուրականի աստղադիտարանից պաշտոնական հայտարարություն չի արվել` կանխելու համար խուճապն ու անհեթեթ ենթադրություները, Արեգ Միքայելյանը պատասխանեց, որ հենց ինքն արդեն մեկնաբանել է: «Սկզբում պարզ չէր, թե ինչ է: Կարող էր լինել տիեզերական, մթնոլորտային, նաև արհեստածին երևույթ՝ ռազմական կամ այլ տեխնոլոգիական գործունեությամբ: Բոլոր հնարավոր տարբերակները նշել ենք»,-ասաց նա:- Մենք չենք կարող պաշտոնական հայտարարություն անել: Եթե դիտակով դիտած լինեինք, այլ հարց է: Որոշ երկրներում կա նման ծառայություն, երբ ամբողջ երկինքը շուրջօրյա դիտում են: Հավանաբար, ակնակալվում էր ՉԹՕ-ների մասին աստղագետներից որևէ բան լսել: Մենք կարող ենք ասել` տիեզերակա՞ն երևույթ է, թե՞ ոչ, մնացածը մեզ չի առնչվում»:
Աստղագետի համոզմամբ` նման դեպքերում պատասխանատվություն պետք է կրեն անվտանգության գերատեսչությունները, մինչդեռ ոչ մի նորմալ բան չեն հաղորդում, ԱԻՆ-ից լրագրողին պատասխանում են, որ կապ չունեն, ՊՆ-ն կապ չունի, ոչ մեկը կապ չունի, բայց մարդկանց մոտ խուճապ է առաջանում: «Անգամ վախ կար, որ Ադրբեջանն է հարձակվել, մանավանդ քաղաքական վիճակն այնքան էլ կայուն չէ, այնպես որ, դա էլ չէր բացառվում»,-ասաց աստղագետը, ընդգծելով որ համապատասխան գերատեսչությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, նույնիսկ նախապես զգուշացնել, որ նման երևույթ կարող է երևալ երկնքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ